About retirement home Manoir Gouin

Retirement home team

Մեր կացարանը

Մանուար Գուէն, Քվեբեքի կարավարության կողմից արտոնված Մոնրեալի կացարանը Regroupement québécois des residences pour aînés (RQRA)-ի անդամ է և պատկանում է Դարգիսների ընտանիքին 1965 թ-ից:

Տարիների ընթացքում Դարգիս Գրուպը ձեռք է բերել փորձառություն տարեցների ծառայության ոլորտում մի քանի կացարանններ կառուցելով, որոնցից Ռեսիդանս Րիշելյո Թղուա` Րիվիեռում և Մանուար Գուէնը` Մոնրեալում եզակի որակի ու ժամանակակից շինարարության ապացույց են:

Հաճախորդի բավարարվածությունը Դարգիս Գրուպի հեղինակության գրավականն է, որի համար ընկերությունը պարգևատրվել է Դոմուս մրցանակով տարվա լավագույն նախագծի համար: Ամեն տարի APCHQ-ն պարգևատրում է Դարգիս Գրուպին Փալմ Դիամանտ մրցանակով:

Մանուար Գուէնը կիսա-ավտոնոմ կացարան է տարեցների համար, որոնք ինքնուրույն են կամ աննշան օգնության կարիք ունեն: Այս 109 բնակարանից բաղկացած բնակելի համալիրը ունի երկու մաս` յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով: Առաջին մասը` Մանուար Գուէնը հիմնվել է 2005 թ-ին և ունի 56 հատ 1.5-ից - 3.5 սենյականոց բնակարան: 2008 թվականի աշնանը բացվեց Մանուար Գուէնի երկրորդ մասը, բաղկացած 53 վարձակալվող 3.5-ից - 4.5 սենյականոց բնակարաններից: Ներկայումս կացարանն ունի 30 աշխատող:

Առաքելություն

Մեր նպատակն է ապահովել մեր բնակիչներին հանգիստ միջավայրով, որը համապատասխանում է իրենց կարիքներին և ցանկություններին:

Մեր ծառայություններն առաջարկվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուներով Մեծ Մոնրեալի բնակչության 65 տարեկան և բարձր անձանց համար:

Հետադարձ կապ