Հարմարություններ

Բաց տարածքներ

Մանուար Գուէն մտնելիս ուշադրություն է գրավում մեր հարմարավետ հանգստի սենյակը, ինչպես նաև կատարյալ մաքրությունը կացարանի ցանկացած մասում:

Կացարանն ապահովված է հետևյալ հարմարություններով ինչպես բնակիչների, այնպես էլ իրենց հարազատների համար`

  • Բիլիարդի սենյակ
  • Ընտանեկան խաղերի սենյակ
  • Մեծ սենյակ
  • Կինոդիտման սենյակ
  • Ինտերնետ կայան
  • Ընտանեկան սենյակ գրադարակներով յուրաքանչյար հարկում
  • Ճաշասենյակ առանձնամասով ընտանեկան հավաքույթների համար
  • Գեղեցիկ ետնաբակ բոլոր հարմարություններով

Զբաղմունքներ

Ամեն ամիս կացարանի տնօրինությունը տրամադրում է զանազան զբաղմունքների ցանկով օրացույց, ինչպես նաև "Գազեթ դու Մանուա" թերթը, որը համապատասխանում է տարեցների կարիքներին և հետաքրքրություններին:

Առողջապահական ծառայություններ

Ի հավելումն Տեղական Հասարակական Առողջապահական ծառայությունների կենտրոնի ծրագրի, մեր փորձառու անձնակազմը առաջարկում է բժշկական ծառայությունների լայն ընտրանի տարեցների համար:

Մեր թիմը, որը բաղկացած է հավելյալ բժշկական քույրերից, անձնական կարիքների խնամք տանող աշխատողներից, արհեստավարժ գիշերապահներից, մշտապես նախապատրաստվում է Առողջապահության և Հասարակական ծառայությունների նախարարության օրենքների համաձայն և նպատակ ունի ապահովել բնակիչների բարեկեցությունը:

Այն բնակիչների համար, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում գնալ բժիշկի, մեր կացարանը նաև առաջարկում է ընտանեկան բժիշկի ամսեկան այցելություն և բժիշկական քարտի վարում գլխավոր բուժքույրի կողմից:

Բացի այդ, մեր շուրջօրյա հերթապահ բուժքույրերի գրասենյակը կապահովի մեր բնակիչների մշտական խնամքը:

Խնամքի ծառայությունների ցանկ ըստ ցանկության

ՍՆՈՒՆԴ

Մեր հարմարավետ և լուսավոր ճաշասենյակում մեր հյուրերին սպասարկում են ինպես ռեստորանում, որտեղ օրեկան առաջարկվում է երեք անգամյա սնունդ երկու անգամյա խորտիկներ: Բնակիչները կարող են ընտրել ցանկացած ուտեստ հիմնական մենյուից կամ ինը à la carte տարբերակներից:

Ճաշատեսակները պատրաստվում են մեր փորձառու խոհարարի կողմից Կանադայի Սննդի ուղեցույցի կանոնների և տարեցների հատուկ վիտամինային ու սննդային կարիքներին համապատասխան:

Շաբաթական մենյուի օրինակ

Լրացուցիչներ

Ֆինանսական օգնություն (Բնակության աջակցության ծառայության հարկային վարկի կառավարում)
70-ից բարձր տարեցները, որոնք ապրում են մասնավոր տարեցների կացարաններում, իրավասու են ամսեկան միջինը $141-$430 օգնության շնորհիվ Բնակության աջակցության ծառայության հարկային վարկի և Ապաստարանի Տրամադրման ծրագրերի:

Կարճաժամկետ բնակություն

Ովքեր ցանկանում են կարճ ժամանակով բնակվել Մանուար Գուէնում կարող են ամրագրել կարճաժամկետ բնակարան: Մեր հյուրերը կարող են օգտվել բոլոր հարմարություններից ներառյալ երեք անգամյա սնունդը օրեկան ընդամենը $50-ով:

Զբամունքի տեսակներ բնակիչների համար :

  • Դաշտագնացություն
  • Ծննդյան տոնակատարություն
  • Թեմատիկ միջոցառումներ
  • Պաշտամունք և վարդաստան
  • Կիրառական զարդարվեստ
  • Խոհարարություն
  • ժամը 5-ի թեյախմություն
  • Կոնֆերանսներ
  • Քննարկումներ
  • Թեստեր
  • Վարժություններ և թեթև գիմնաստիկա
  • Քայլողների ակումբ
  • Բինգո և Oկո
  • Թղթախաղեր
  • Գլուխկոտրուկներ
  • Պետանք և շաֆլբորդ
  • Այգեգործություն
Հետադարձ կապ