Seniors Residence Montreal Manoir Gouin
Promo Seniors Residence Montréal Manoir Gouin

Աշխույժ և գողտրիկ տուն

Ամեն ամիս մեր արհեստավարժ և հոգատար անձնակազմը առաջարկում է զանազան միջոցառումներ հատուկ կահավորված սենյակներում բնակիչների ակտիվ հանգստի համար: Դրանք ներառում են բիլիարդի սենյակ, թատրոն, ինտերնետ կապ, գրադարան, բացօթյա տեռաս, որոնք բնակիչներն կարող են վայելել իրենց հարազատների և ընկերների հետ:

Անհատական ծառայություններ

Մանուար Գուէն առաջարկում է բացառիկ որակի անհատական ծառայություններ, ներառյալ առողջապահականը` հաշվի առնելով յուրաքանչյուր բնակչի հատուկ կարիքները: Հարգելով անկախությունն ու ազատությունը, բնակիչներին տրամադրվում է առօրյա անհրաժեշտ խնամք և օգնություն:

Այցելեք մեր տարեցների կացարանը Մոնրեալում

Այցելեք մեզ, եթե դուք կամ Ձեր կողակիցը փնտրում է ապահով, հանգիստ և կենսախինդ տարեցների կացարան Մոնրեալի Ուէստ Այլանդում: Չէ՞ որ երջանկությունը տարիքային սահմանափակում չունի:

Բարի գալուստ մեր տարեցների կացարան

Մանուար Գուէն`ինքնուրույն և աննշան օգնության կարիք ունեցող տարեցների կացարան է, ուր բոլոր բնակիչներն իրենց երջանիկ են զգում:

Առաջարկում ենք ապահով և հանգիստ մթնոլորտ բանուկ թաղամասում, որը 65 տարեկան և բարձր տարեցները համարում են իրենց տունը:

Մեզ մոտ ամեն ինչ արված է բնակիչների մտքի հանգստության և բարեկեցության համար: Հպարտ ենք, որ հյուրընկալում ենք բազմաթիվ ֆրանսախոս և անգլիախոս տարեցների, որոնք վարժված են քաղաքի աշխույժ անցուդարձին և միաժամանակ փնտրում են հանգստավետ կացարան, սակայն ցանկանում են այդուհանդերձ ակտիվ հասարակական կյանք վարել:

Կիսվել Ֆեյսբուքում Ուղարկել ընկերոջը